Պետությունը պետք է բնակմակերես ունենա նոր փախստականների ընդունելու դեպքում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով, սեփականաշնորհել բոլոր ակտիվները, այդ թվում՝ հանգստյան հին տները, պետք չէ: Թող Ղրիմում ամեն ինչ խաղաղ լուծվի, բայց կարող է այնպես պատահել, որ Ուկրաինայից Հայաստան փախստականներ գան: Ցավոք, երբեք չի կարելի ասել «երբեք», երեք տարի առաջ մենք Սիրիայի վերաբերյալ էլ նման բան մտածել չէինք կարող»,- ասել է Պողոսյանը:
Ի պատասխան պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել է, թե իրենք արդեն սկսել պետական սեփական բնակմակերեսի գույքագրումը: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք առաջարկել ռիսկերի դեպքում, եւ քաղաքացիների որ խմբերին»,- նշել է նա:



























