ԱՄՆ-ը կարող է «շատ լուրջ» քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Ղրիմի ճգնաժամը չկարգավորվի: Ինչպես հաղորդում է Businessweek-ը, այդ մասին պետքարտուղար Քերին ասել է Սենատում, մարտի 13-ին: Քերին հանդես է եկել եւ Եվրամիության անունից՝ նշելով, որ Եվրոպան էլ նույնկերպ կվարվի: Խոսելով ճգնաժամի մասին՝ Քերին նկատել է, թե ոչ ոք չի կասկածում հանրաքվեի արդյունքին՝ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու որոշմանը:

Այսօր Քերին Լավրովի հետ հեռախոսով բանակցություններ է վարել, իսկ վաղը  անձամբ կհանդիպի Լոնդոնում:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ռուսաստանը սպառնում է բախվել «զգալի քաղաքական եւ տնտեսական կորուստների հետ: