Գազի համար Ուկրաինայի պարտքը, որը այսօրվա դրությամբ կազմում է 1,8 մլրդ դոլար, կարող է ազդել «Գազպրոմի» ներդրումային ծրագրերի եւ դիվիդենտների վրա: Այդ մասին հայտարարել է հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Ուկրաինայի պարտքը գազի համար աճում է ամեն ամիս. «Այո, Ուկրաինայում խորը ճգնաժամ է, բայց գազի համար վճարել պետք է: Եւ մենք այսօր տեսնում ենք, որ այսօր մեր գործողությունները Ուկրաինայի հանդեպ լիովին չեզոք են: Մենք ունենք իրավունքներ՝ ըստ առկա պայմանների»,- նշել է Միլլերը:


























