Արեւմտյան երկրները ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդում Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ են պատրաստում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալության տվյալները հաստատել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: «Այո, դա այդպես է»,- հայտարարել է նա:

Առայժմ պատրաստվող փաստաթղթի բովանդակության մասին քիչ բան է հայտնի, բայց գործակալության աղբյուրների հավաստմամբ, շեշտադրումն արվելու է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Ուկրաինայի հարցը վարչապետ Արսենի Յացենյուկի մասնակցությամբ: