Ուկրաինայի ԱԳՆ-ը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ԱՊՀ փոխարտգործնախարարների ծրագրված հանդիպմանը Մինսկում, ասվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Մարտի 13-ի դրությամբ ուկրաինական կողմից պաշտոնական հաստատում չի ստացվել ծրագրված նիստի մասնակցության վերաբերյալ: Հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումը՝ բանավոր հեռախոսային խորհրդատվությունների արդյունքում ԱՊՀ պետությունների ԱԳՆ-ներում եկել են եզրակացության, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկումն առանց ուկրաինացի ներկայացուցիչների անտրամաբանական է եւ աննպատակահարմար»,- հետեւում է Գործկոմի հաղորդագրությունից:


























