Ալժիրի վարչապետ Աբդելմալեք Սելալը մարտի 13-ին հրաժարական է ներկացրել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Սելալը թողել է պաշտոնը, որպեսզի գլխավորի երկրի 77-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի նախընտրական շտաբը, ով իր թեկնածությունն է ներկայացրել երկրի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան այս տարի ապրիլի 17-ին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի էներգետիկայի նախարար Յուսեֆ Յուսֆին: