Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային ռադիոն՝ վկայակոչելով հանրապետության Նախարարների կաբինետին: Հանդիպումը կայացել է Յացենյուկի ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:
Արսենի Յացենյուկն ու Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության հնարավորությունները տարբեր ձեւաչափերում՝ Ուկրաինայի հետ համագործակցության ռազամավարության վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի առաջարկությունների հիման վրա, ասվում է հայտարարության մեջ:
Յացենյուկը նաեւ պատրաստվում է հանդես գալ Նյու-Յորքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում:
Նշենք, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն հաղորդում այս հանդիպման մանրամասները:


























