Գերմանիան կախված չէ ռուսական գազից ու չի վախենում դրա մատակարարման կրճատումից: Այս մասին գերմանական Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ Գերմանիան Ռուսաստանից ստանում է իրեն անհրաժեշտ գազի միայն 35 տոկոսը, իսկ դա անվանել կախվածություն հնարավոր չէ: Ռուսաստանը մշտապես կատարել է Եվրոպա գազի երկարաժամկետ մատակարարման իր պարտավորություններըմ հայտարարել է Մերկելը՝ հավելելով, որ դա բխում է հենց Ռուսաստանի շահերից:Նրա խոսքով՝ դժվար թե գազի մատակարարման գործում ինչ-որ խափանումներ ծագեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, կամ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման վտանգ առաջանա: