Ռուսաստանում մի շարք ինտերնետ-պրովայդերներ արգելափակել են Grani.ru, Kasparov.ru եւ EJ.Ru կայքերի մուտք: Ռոսկոմնադզորը պարզաբանել է, որ կայքերը ներառված են արգելված տեղեկատվության մատյանում Գլխավոր դատախազության պահանջով «հակաիրավական գործունեության կոչերի եւ հաստատված կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար»:
Գլխավոր դատածազությունը հրահանգել է արգելափակել Ալեքսեյ Նավալնու բլոգը Livejournal.com-ում: «Տվյալ էջի գործունեությունը խախտում է դատարանի որոշման դրույթը քաղաքացու հանդեպ խափանման միջոցի ընտրության մասին, ում դեմ քրեական գործ է հարուցվել»,- ասվում է Ռոսկոմնադզորի հաղորդագրության մեջ: Արգելված կայքերի շարքում է Նավալնու բլոգը «Էխո Մոսկվիի» կայքում: Դատելով որոշ օգտատերերի հաղորդագրություններից՝ Մոսկվայում եւ շրջաններում որոշ պրովայդերներ արգելափակել են «Էխո»-ի կայքն ամբողջովին:7
«Gazeta.ru»-ն նշում է, որ Քալիֆորնիայի շտաբ-բնակարանում տեղակայված LiveJournal Inc ծառայության հանձնաժողովը մի քանի օրվա ընթացքում կքննարկի գերատեսչության նշանակումները եւ որոշում կընդունի:
Ինչպես հաղորդում է «Grani.ru»-ն՝ «Լուգովոյի օրենքը», որը գործում է փետրվարի 1-ից, թույլ է տալիս գլխավոր դատախազին կամ նրա տեղակալներին անմիջապես արգելափակել կայքերը դատական գործընթացի կարգի համաձայն «ծայրահեղականության» կամ չհամաձայնեցված ակցիաների կոչերի համար: Հետո պրովայդերը հրահանգ է ստանում տեղեկատվական ռեսուրսի սեփականատերին հաղորդել անհրաժեշտության մասին անմիջապես հեռացնել արգելված գրառումը:
«Լուգովոյի օրենքի» համաձայն ռեսուրսը վերականգվում է այն բանից հետո, երբ ռոսկոմնադզորը կայքի սեփականատերից կամ պրովայդերից հաղորդագրություն է ստանում, որ անօրինական տեղեկությունը հեռացված է եւ համոզվում է դրանում:
Փաստաթուղթը նախապատրաստել են ՌԼԴԿ-ն ներկայացնող Անդրեյ Լուգովոյը, Սերգեյ Չինդյասկինը «Եդինայա Ռոսիայից» եւ կոմունիստներ Սերգեյ Գավրիլովն ու Նիկոլայ Իվանովը: Դեկտեմբերի 20-ին նախագիծն ընդունվել է Պետական դումայի կողմից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Դաշնային խորհրդի կողմից: Դեկտեմբերի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենքը:



























