Ռուսաստանի հետ ճգնաժամը դեռ հնարավոր է խաղաղ ճանապարհով լուծել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը նվիրված էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հաղորդում է AFP-ը:

«Մենք դեռ հավատում ենք, որ հնարավորություն ունենք խաղաղ ճանապարհով լուծել այս կոնֆլիկտը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել իր զինված ուժերին, որոնք տեղակայված են Ղրիմում, եւ կոնֆլիկտի լուծմանն ուղղված բանակցություններ սկսել»,- հայտարարել է Յացենյուկը:

«Մենք ցանկանում ենք բանակցություններ վարել եւ չենք ցանկանում պատերազմական ագրեսիա»,- հայտարարել է Յացենյուկը, որից հետո դիմել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին ռուսերեն լեզվով: