Իտալիայում իրավապահ մարմինները ձերբակալել են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհուն 24 կգ կոկաինի հետ միասին, հաղորդում է Reuters-ը: 30-ամյա Ֆեդերիկա Ջալյարդին ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում, երբ ժամանում էր Կարակասից: Թմրանյութի խոշոր չափաքանակը հայտնաբերվել է կնոջ ձեռքի պայուսակում:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութի արժեքը կազմում էր մոտ 13 մլն դոլար: Չի հաղորդվում Ջալյարդիին որեւէ մեղադրանք ներկայացվելու վերաբերյալ տեղեկություն:
Ինչպես նշում է «Lenta.ru»-ն, Ջալյարդին լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր 2010թ.-ի հունիսին, երբ Բեռլուսկոնիի հետ ժամանել էր Տորոնտոյում անցկացվող գագաթաժողովին: Աղջիկը ստացել էր «Սպիտակ տիկին» անունքը, քանի որ սպիտակ տաբատ եւ սպիատկ վերնաշապիկ էր կրում: Լրագրողների հարցին, թե ով է նա, Բեռլուսկոնին պատասխանել էր, որ իր քարտուղարն է:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին երեք անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Վերջին տարիների ընթացքում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:




























