Պետք չէ պետական պահուստից նավթի վաճառքը կապել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, հաղորդում է FInancial Times-ը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, կապը հերքել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Ուիլիամ Գիբոնսը: Նրա խոսքով, 5 մլն բարելը, որ պատրաստվում է վաճառել ԱՄՆ-ը, ողջ պահուստի 1 տոկոսից էլ պակաս է: Վաճառքը ծրագրվել է որոշ ժամանակ առաջ եւ կապ չունի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կամ այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ:
Ինչպես հաղորդում է International Business Times-ը, վկայակոչելով Zerohedge կայքին, վաճառքը փորձ է իջեցնել գինն այն պահին, երբ Ռուսաստանի տնտեսությունն ամենից շատ նավթի գնի բարձրացման կարիք ունի, որպեսզի մեղմի անկումը:ԱՄՆ-ի կողմից սա նախազգուշացնող կրակող ուղղված Ռուսաստանին համարում է Նյու-Յորքում Societe Generale-ի նավթային վերլուծաբան Մայքլ Ուիթները:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության հայտարարությունից հետո Նյու-Յորքում NYMEX բորսայում WTI նավթի գինը կրճատվել է 2.37 դոլարով եւ կազմում է 97.66 դոլար բարելի դիմաց:Ինչպես ավելի վաղ հայտնում էր ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը, վաճառքի նպատակն է փորձարկել ԱՄՆ-ի նավթային ենթակառույցները: Այնուամենայնիվ, մի շարք փորձագետները ուշադրություն են դարձրել ոչ միայն վաճառքի ժամկետներին(Ղրիմում հանրաքվեի նախօրեին), այլ նաեւ նրա վրա, որ պատրաստովում են վաճառել հումքային նավթը, որը բաղադրությամբ մոտ է ռուսականին:Նախկինում ԱՄՆ-ը փորձնական վաճառք իրականացրել էր երկու անգամ, մեկը 1990թ.-ի օգոստոսին՝ Իրաքի վրա հարձակումից մի քանի ամիս առաջ:


























