Ճապոնիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 18 մարդ:

6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի  է ունեցել Ճապոնական ծովում` ճապոնական չորս խոշոր կղզիներից երեքի միջեւ՝ Կյուսյու, Հոնսյու եւ Սիկոկու, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ տուժածներն աննշան վնասվածքներ են ստացել: Երկրաշարժի պատճառով որոշ ժամանակով դադարեցվել է նաեւ գնացքների երթեւեկությունը: