Մարտի 14-ի գիշերը Ռուսաստանն առաջին անգամ Արկտիկայում իջեցրել է պարաշյուտա-դեսանտային 350 հոգանոց գումարտակ:
Վայրէջք է կատարել Իվանովսկի 98-րդ օդադեսանտային դիվիզիայի գումարտակը` Իլ-76 օդանավերից: Խմբի վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ` ներքեւ էին նետել անհրաժեշտ բոլոր բեռները եւ ռազմական տեխնիկան: Անձնակազմը վայրէջք է կատարել` օգտագործելով «Արբալետ» պարաշյուտային հատուկ նշանակության համակարգի սարքավորումները:
Հաղորդվում է, որ վայրէջք կատարելուց հետո 40 րոպե դեսանտայինները «գրավել էին» օդանավակայանը, նրանց դիմակայել է պայմանական հակառակորդը` ձնագնացներով եւ պարապլաններով: Ավելի ուշ դեսանտայիններն արդեն պատրաստ էին գրավված օդանավակայանում ընդունել ՌՕՈՒ-ի ավիացիայի ռազմատրանսպորտային օդանավերը` ծանր տեխնիկայով եւ սպառազինությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























