Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել ուղեւորատար օդանավ:
Հաղորդվում է, որ US Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը` թռիչքի ժամանակ դուրս է նետվել թռիչքուղու սահմաններից եւ քթամասով բախվել գետնին, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Airline Reporter-ը:

Օդանավը պետք է  մեկներ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ: Օդանավում  150 ուղեւոր է եղել:
Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: Ըստ նախնական տվյալի` միջադեպի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան: