Ուկրաինան դիմել է ՄԻԵԴ-ին՝ Ռուսաստանի դեմ բողոք ներկայացնելով:

Հաղորդվում է, որ Ստրասբուրգի դատարանում հայցը ներկայացվել է մարտի 14-ին՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն: Բողոքի կոնկրետ բովանդակության մասին ու դրա դիտարկման ժամկետների մասին չի հաղորդվում:

Իր հերթին ՄԻԵԴ-ը ընդունել է բողոքը՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ միջոցներից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի քաղաքացիական հասարակության իրավունքների խախտման, փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը»:

ՄԻԵԴ-ը նաեւ հաշվի է առել, որ ներկայիս իրավիճակը մշտական սպառնալիք է հանդիսանում միջազգային օրենսդրության խախտման համար ու կոչ է արել երկու կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից ու ցանկացած այլ միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական հասարակության իրավունքների խախտման: