Փրկարարները Նյու Յորքում բնակելի տան փլատակների տակից դուրս են բերել  8 զոհերի մրմիններ, հաղորդում է BBC-ի ռուսական աղբյուրը:

Որոնողական գործողությունը շարունակվում է, քանի որ մի քանի մարդ դեռեւս համարվում է անհայտ կորած:

Տեղական Con Edison գազային ընկերությունը հայտարարել է, որ նախապես ազդանշան էր ստացել հարեւան տան բնակչից, որը փողոցիցի եկող գազի հոտ էր զգացել, սակայն մասնագետները չափազանց ուշ էին ժամանել

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մանհետանի հյուսիսում գտնվող Արեւելյան Հարլեմում կենցաղային գազի պայթյունի արդյունքում փլուզվել էր երկու տուն, տուժել էր ավելի քան 60 մարդ: