Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ - տեղ առկա է մերկասառույց:
Թալինի, Սեւանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



























