Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում դժկամություն է հայտնել ամերիկյան կառավարության լրտեսական ծրագրերի կապակցությամբ: Ցուկերբերգի խոսքով՝ դրանք վտանգում են համացանցի ապագան: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
«Ես շատ հիասթափված ու մտահոգ եմ ԱՄՆ-ի կառավարության գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Երբ մեր ինժեներներն անխոնջ աշխատում են անվտանգության բարելավման ուղղությամբ, մենք պատկերացնում ենք, որ հանցագործներից ենք պաշտպանվում, ոչ թե մեր կառավարությունից», - գրել է նա:
Սպիտակ տունը հաստատել է Օբամայի եւ Ցուկերբերգի զրույցի փաստը:
Մարտի 14-ին հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն Facebook-ում կեղծ էջեր է բացել՝ տեղեկատվություն հավաքելու համար:



























