Փրկարար ծառայությունը մարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:
Գազատար խողովակի հարեւանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 4 գմ մալուխ եւ խոտածածկ տարածք (3 քմ):



























