Պակիստանում տղամարդը մեկ րոպեում գլխով 155 ընկույզ է կոտրել:

Արդյունքը գրանցվել է Փունջաբի երիտասարդական փառատոնին ու կներառվի Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ դա համաշխարհային նվաճում է:

Հաղորդվում է, որ ռեկորդակրի անունը Մոհամեդ Ռաշիդ է, նա տարված է մարտական արվեստներով: Թե որքան ժամանակ է նա մարզվել գլխով ընկույզներ կոտրելու համար, չի հաղորդվում: Նախորդ ռեկորդը գրանցվել է րա անցյալ տարի Նյու Յորքում: Նախկին ռեկորդակիր Աշրիտա Ֆուրմանը գլխով մեկ րոպեում 44 ընկույզ էր կոտրել: