Բաքվի «Մոսկվա» հանրախանութում հրդեհ է բռնկվել: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ նախնական տվյալով այրվել է մեկ շարժասանդուղք:

Բռնկումը տեղի է ունեցել մարտի 14-ի առավոտյան: Ըստ ականատեսների՝ հրդեհը սկսվել է վերեւի հարկերում՝ ընդգրկելով գործվածքեղենի բաժինը: Դեպքի վայրում հրշեջների չորս հաշվարկ է աշխատում, ժամանել են շտապօգնության երկու մեքենաներ: Տուժածների մասին տեղեկություն այս պահին չկա: