Չինական Հունան նահանգի մայրաքաղաք Չանշա քաղաքում անհայտ անձանց հարձակման զոհ է դարձել երեք մարդ, ոստիկանները սպանել են հարձակում գործողներից մեկին:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային շուկաներից մեկի հարեւանությամբ: Ականատեսների խոսքով՝ պատճառը փողոցային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանությունն է եղել:

Զոհերի ու տուժածների թվի, ինչպես նաեւ միջադեպի հանգամանքների ու պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:

Հիշեցնենք, որ մարտի մեկին դանակներով զինված եւ ութ հոգուց բաղկացած խումբը հարձակում էր գործել Կունմին քաղաքի կայարանի սպասարհում գտնվողների վրա: Զոհվել էր 29 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվել էին: