Ոստիկանության Սեւանի բաժնում մարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Սեւանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958 թ. ծնված Գագիկ Ե.-ն` «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: