Շվեդական սեղանը հակասում է շարիաթի օրենքներին: Բոլոր հավատացյալների համար նման սենսացիոն հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի հեղինակավոր իսլամական աստվածաբան Սալեհ ալ Ֆաուզանը:

Քարոզիչը վճիռ է կայացրել, ըստ որի՝ ռեստորանները պետք է հրաժարվեն ֆուրշետի ծառայությունից: 

Ըստ նրա՝  խնդիրը շվեդական սեղանի սկզբունքն է, այն է «կեր, որքան կարող ես»: Սալեհ ալ Ֆաուզանը կարծում է, որ տվյալ գաղափարը բնավ չի համապատասխանում մահմեդականներին: 

«Երբ դուք ռեստորան եք գալիս, չիմանալով, թե որքան գումարին համարժեք եք ուտելու՝ 10 կամ 50 ռեալի, դուք մոլորվում եք: Իսկ դա անընդունելի է», — հայտնել է աստվածաբանը:

Այդ խոսքերը բուռն քննարկումներ են առաջ բերել արաբական աշխարհում: Ոմանք գրում են, որ պարտադիր չէ հետեւել այդ վճռին, քանի որ այն ընդամենը ֆեթվ է, այլ ոչ թե Ղուրանի գլուխ: Մյուսներն էլ կարծում են, թե աստվածաբանն արդարացիորեն պատերազմ է հայտարարել որկրամոլությանը: Մի խումբ մարդիկ էլ զայրացել են, հայտնում է  «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով Front Page Magazine-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին ԱՄԷ-ի հոգեւոր իշխանություններն իրենց հավատակից եղբայրներին արգելել էին յուրացնել Մարսը: Ըստ մուֆթիների՝ Մարս ուղեւորությունը հավասարազոր է ինքնասպանության, որն իսլամում սարսափելի մեղք է:

Մահմեդականներին արգելել են ապրել Մարսում