Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան եւ նրա հոնդուրասցի գործընկեր Խուան Օռլանդո Էրնանդեսը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համաձայնագիր են ստորագրել: Երկրները հարաբերությունները խզել էին 2009-ին՝ Տեգուսիգալպի հեղաշրջումից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այն ժամանակ նախագահ Մանուել Սելայիի հեռացումն իշխանությունից Հոնդուրասում քաղաքական ճգնաժամ էր ստեղծել: Լատինամերիկյան շատ երկրների առաջնորդներ հրաժարվել էին ճանաչել երկրի նոր կառավարությունը:
Սակայն Հոնդուրասի նախորդ տարվա ընտրությունները, որում Էրնանդեսը հաղթել էր, դիտորդները օրինական եւ ժողովրդավարական էին ճանաչել, ինչի արդյունքում Տեգուսիգալպը կարողացավ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները հարեւանների հետ:



























