Մայիսի 12-ին լրանում է ղարաբաղյան զինադադարի 20 ամյակը, որին ընդառաջ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է շարադրությունների մրցույթ՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» վերնագրով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու են հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լավագույն շարադրությունների հեղինակները կպարգեւատրվեն: