Ռուսաստանում կայացրել են Դենիս Կալինինի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել 14 թոշակառուների սպանության մեջ: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ՔԿ կայքում,Կալինինին դատապարտել են 19 տարի ազատազրկման:

Կալինինը սպանությունները գործել է 2005թ ավազակային հարձակումների ընթացքում: Նա գիշերները որեւէ պատրվակով մտել է նախապես ընտրված բնակարան, սպանել է տիրոջը ու յուրացրել ունեցվածքը: