Հայաստանի իշխանությունների համար արդեն դասավորվել է ու դեռ կդասավորվի ավելի բարդ իրավիճակ: Ոչ միայն իշխանությունում, այլեւ հենց ՀՀԿ-ում իրավիճակը բարդ է: Այս մաին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ընդդիմադրի կանխատեսումներով՝ երկրում տեղի են ունեում գործընթացներ, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ մարդիկ դուրս կգան փողոցներ՝ իշխանափոխություն պահանջելով. «Հենց այդ քաղաքականությունը հահանգեցրել է խորհրդարանական չորս ուժերի համագործակցությանը»:
Ի պատասխան այն հարցին արդյոք կձեւավորվի նոր կառավարություն ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնության պարագայում, Մանուկյանն ընդգծել է. «Եթե ստեղծվի իրավիճակ, երբ առաջարկվի չորս ուժերից ու գործող իշխանությունից կառավարություն ձեւավորել, ՀԱԿ-ը դրան չի գնա ու իշխանության մաս չի դառնա: Սակայն , ամենայն հավանականությամբ, Սարգսյանը դրան չի գնա: Երկրին օդ ու ջրի պես արդար ընտրություններ են հարկավոր»: Եզրափակելով նա նշել է, որ իշխանությունը երեւանյան Մայդանի չի հանգեցնի:



























