Կառավարության հրաժարականի պահանջը ակցիա չէ, այլ երկրում փոփոխություններ իրականացնելու ռեալ առաջարկություն՝ հույսով, որ Հանրապետական կուսակցությունը կհասկանա դա: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցին ասել է ԲՀԿ խմբակցությնա պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, եթե խորհրդարանական մեծամասնությունը ընդառաջ չգնա, դա իրենց խնդիրը կլինի: «Մենք կառավարության անվստահության հարցը կներկայացնենք խորհրդարան: Մինչ այդ մենք հանրությանը կներյայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչ կառավարություն ենք ցանկանում տեսնել: Առաջիկայում մենք կհրապարակենք մեր հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»:

Հարցին, թե ԲՀԿ-ն ցանկանում է ղեկավարել կառավարությունը, Մարգարյանը պատասպանել է. «Ոչ: ԲՀԿ-ն Հայաստանում ցանկանում է այնպիսի կառավարություն տեսնել, որը կհամապատասխանի մեր առաջադրած չափորոշիչներին: Մեր առջեւ անձերի խնդիր դրված չէ»: