Թուրքիայում 14-ամյա Բերքին Էլվանի մահից հետո բախումներով սկսված բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 3 օր։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են Բերքին Էլվանի համար բողոքի դուրս եկած քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումները։

Մարտի 13-ի երեկոյան Ստամբուլի Սանթաքթեփե թաղամասում ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով փորձել է ցրել բողոքի ակցիան, սակայն մասնակիցները փողոցում բարիկադներ են սարքել եւ դիմադրել ոստիկաններին։

Նշենք, որ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց կոմիայից դուրս չգալով օրեր առաջ մահացել էր 14-ամյա Բերքին Էլվանը։