Ճիշտ կլինի Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել եւ հետո միայն առաջարկներ ներկայացնի այլ քաղաքական ուժերի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝  պատասխանելով հարցին, թե  ինչպես է վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ ՀՀԿ-ին 4 ոչ իշխանական ուժերին միանալու մասին առաջարկ-հայտարարությանը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր հետեւյալը.  «Եթե իշխանությունը քաղաքական կամք ունի, կարող է միանալ մեզ, դառնալ հինգերորդ քաղաքական ուժը եւ փրկել երկիրը: Այնուամենայնիվ, իշխանությունը փորձում է խանգարել չորս ուժերի համագործակցությանը»: