Հայաստանի Ազգային Ժողովում այս պահին հավաքվել են ոչ կոալիցիոն չորս ուժերի եւ «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանդիպումն ընթանում է «Ժառանգություն» խմբակցության սենյակում:

Հանդիպմանը մասնակցում են ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

«Դեմ եմ» նախաձեռնությունից հանդիպմանը մասնակցում են մեկ տասնյակից ավելի անդամներ:

Դռնփակ հանդիպումը կտեւի մեկ ժամ:

Նշենք, որ նախաձեռնությունը մարտի 22-ին Ազատության հրապարակում հանրահավաք է գումարելու, որին մասնակցելու են նաեւ չորս ուժերը: