Հնդկաստանի Մումբայ քաղաքում յոթհարկանի շենք է փլուզվել: Փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, հայտնում է CNN-ը:
Հնդկաստանում շենքերը հաճախ կառուցվում են շինարարական տեխնոլոգիաների եւ անվտանգության կանոնների խախտումներով, շենքերի փլուզման հետեւանքով ամեն տարի զոհվում են տասնյակ մարդիկ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի սկզբին Գոայի վարչական կենտրոն Փանջաբի քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կանակոնա բնակավայրում չորսհարկանի շենք էր փլուզվել: Զոհվել էր 20 մարդ:
Այն ժամանակ հաղորդվել էր, որ ողբերգության պատճառ կարող էին լինել կրող կոնստրուկցիաները կառուցելիս անվտանգության տեխնիկայի խախտումները: Գոայի գլխավոր նախարար Մանոհար Փարիքարը խոստովանել էր, որ «պատահարից կարելի էր խուսափել»՝ շինարարությանն առավել ուշադիր մոտենալու դեպքում:



























