Փրկարար ծառայությունը մարտի 14-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սեւանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.17-ին, մարվել՝ 12.28-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեւանի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Հարավկովկասյան Երկաթուղի ՓԲԸ-ի Սասունցի Դավիթերկաթգծի կայարանին պատկանող չշահագործվող պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.17-ին, մարվել 12.28-ին: Այրվել են պահեստի տարածքում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը, հատակը եւ կուտակված աղբ (15 քմ):



























