Փրկարար ծառայությունը մարտի 14-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազկաթոռի վրա, հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ա. Հ.-ի դին: