Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել ՝ Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին պաշտպանելու պատրաստակամության մասին: Գերատեսչության կայքում այսօր տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ նման հայտարարության պատճառը Դոնեցկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքն է, որի ընթացքում, տարբեր տվյալների համաձայն՝ մահացել է մեկից երեք մարդ:

Ռուսական ԱԳՆ-ն միջադեպը բնութագրել է որպես հարձակում խաղաղ ցուցարարների վրա: Այդ կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ում կարծում են, որ Ուկրաինայի փաստացի իշխանությունները տվյալ պահին չեն վերահսկում երկրում տիրող իրավիճակը:

Դոնեցկում բախումների զոհերի թիվը ավելանում է