Անհայտ անձինք Թաիլանդի հարավում սպանել են ուսուցչուհու ու այրել նրա մարմինը: Ոստիկանությունը ենթադրում է, որ դաժան սպանությունը կատարել են իսլամիստ-գրոհայինները:

Ոստիկանության տվյալներով՝ կնոջ վրա հարձակվել են, երբ նա մոտոցիկլետով դպրոց էր գնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ վերջին տաս տարիների ընթացքում երկրի հարավում հարձակման արդյունքում ավելի քան հինգ հազար մարդ է զոհվել, որոնցից 170-ը ուսուցիչներ: