Դոնեցկում հանրահավաքի ժամանակ տուժածը պատմել է այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել բախումը: Ակտիվիստի խոսքով՝ ռուսամետ տրամադրությամբ երիտասարդները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա:

«Երբ բոլորը սկսել են հեռանալ, ռուսամետ տրամադրությամբ ամբոխը շարժվել մեր կողմը: Նրանք թվաքանակով մեզնից ավել էին: Մեզ շրջափակել էին ու սկսել քարեր նետել»,-պատմել է տուժողը:

Նշենք, որ մինչ այդ, հակամարտության երկրորդ կողմը մեղադրում է դրանում Եվրամայդանի ակտիվիստներին: Սկզբում, ըստ նրա, ուկրաինամետ տրամադրությամբ քաղաքացիները իրենց բավականին խաղաղ են պահել: Սակայն հետո սկսել են քարեր ու սալաքարեր նետել նրանց վրա, հաղորդում է «Ռոսբալթը»: