Թուրքական կայքերից մեկի ֆորումներում մի օգտատիրոջ կողմից Ուրուգվայի հետ կապված բացված թեման մեծ արձագանք է գտել ինտերնետում։
Թուրքական Objektifhaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական Ekşisözlük կայքի ֆորումում Turk Kelekom անունով օգտատերը բացել է «Դառնալ Ուրուգվայի քաղաքացի» թեման, որի տակ մեծ աշխուժությամբ սկսվել է քննարկվել Ուրուգվայում ապրելու առավելությունները։
Այս քննարկումներից հետո Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատան հեռախոսները սկսում են անդադար զանգեր ստանալ՝ Ուրուգվայի քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցերով։ Դեսպանատունը շատ զանգերի պատճառով մի մասին խնդրել է դիմել միգրացոն բյուրոներ։
Հիշյալ ֆորումում քննարկումների մեջ նշվել է, որ Ուրուգվայի նախագահն իր աշխատավարձի 90 տոկոսը աղքատներին է նվիրում եւ զբաղվում է հողագործությամբ, Ուրուգվայի դրոշին ծիծաղացող արեւ կա, ազգային հիմնը երջանկություն է քարոզում, աբորտներն ազատ են, հարեւան երկրների հետ հարաբերությունները լավ են, կրթությանը հատկացվող գումարները 20 անգամ գերազանցում են պաշտպանության համակարգին տրվող գումարները, այնտեղ ապրող հայերի շնորհիվ կա լահմաջո եւ այլն։


























