Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 14-ին, ժամը 03.00-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կամո Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հունիսի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով:



























