Մարտի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երեւանի Մալաթիայի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1927 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Ոսկան Ո.-ն եւ հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:



























