Մարտի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Չարենցի փողոցի թիվ 113 շենքի պատին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 06.30-ին, բուժօգնության է դիմել նաեւ վարորդը:

Մարտի 13-ին, ժամը 06.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 13-ին, ժամը 09.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հովսեփյան փողոցում գտնվող շինկազմակերպության տարածքում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 13-ին, ժամը 15.30-ին, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները եւ երկրորդ ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետեւանքով երկու վարորդները եւ առաջին ավտոմեքենայի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: