Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 23.15-ին, Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին եւ 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք ապամոնտաժել եւ փորձել են գողանալ ոռոգման ջրի 200 մմ տրամագծով, 5 մ երկարությամբ 8 խողովակ:

Նյութական վնասը կազմում է 100.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: