Թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտին շտապ տեղափոխել են Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց:
«Առավոտյան Վալենտին Իոսիֆովիչն իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, - պատմել են «Սովրեմեննիկ» թատրոնում, որտեղ աշխատում է դերասանը: - Այժմ Գաֆտը Բոտկինի հիվանդանոցում է, ախտորոշման մասին ոչինչ հայտնի չէ»:
Գաֆտը շտապ հիվանդանոց է տեղափոխվել՝ ծանր վիճակում: «Դերասանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է», - նշել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի վարիչ Գեորգի Գոլուխովը: Նա նշել է, որ արդեն «օպերատիվ բուժում է կատարվում», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժնի վարիչը նշել է, որ հիվանդի վիճակի կանխատեսումը բարենպաստ է:
Վալենտին Գաֆտը 78 տարեկան է, 1969թ.-ից ի վեր նա «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան է:



























