Դոնեցկում մրատի 13-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդել է Դոնեցկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը:

«Հաստատված է, որ հանրահավաքների ժամանակ մասնակիցների միջև կոնֆլիկտ է ծագել, որը զանգվածային անկարգությունների է վերածվել: Դրանց արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս 29 մարդ վիրավորվել է»,-ասվում է դատախազության մամուլի հաղորդագրությունում:

Բազմակողմանի ու լիարժեք վերլուծությունից հետո կկայացվի համապատասխան ընթացակարգային որոշում, նշում են գերատեսչությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: