Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ի դեպ, ԲՀԿ պաշտոնական կայքում Հարություն Քուշկյանը դեռ նշված է որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

Նշենք, որ Հարություն Քուշկյանը 2007-2012թթ եղել է Հայաստանի առողջապահության նախարարը, իսկ 2012թ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու  հետեւանքով նա զրկվել է նախարարի պորտֆելից եւ զբաղվում էր «Նաիրի», «Էրեբունի» բժշկական կենտրոնների հարցերով: ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնում Հարություն Քուշկյանի նշանակումը եղել է այսօր եւ արդեն ԼՂՀ վարչապետը Հարություն Քուշկյանին ներկայացրել է առողջապահության նախարարության անձնակազմին: