Փրկարար ծառայությունը մարտի 14-ին, ժամը 06.54-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզում՝ «Զարթոնք» երկաթգծի կայարանի տարածքում, այրվում են չշահագործվող վագոններ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.04-ին, մարվել՝ 13.35-ին:

Այրվել են ուղեւորատար, չշահագործվող չորս վագոն ամբող¬ջությամբ եւ մեկ վագոն` մասամբ: