Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները մեկնարկել են Լոնդոնում:
Հաղորդվում է, որ հանդիպոմն անցկացվում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով: Ինչպես սպավում է, կողմերը կքննարկեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Լավրովը Ուկրաինայում տիրող իրավիճակը Քերրիի հետ քննարկել է հեռախոսազրույցի ընթացքում: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում էր, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկվել է՝ «հաշվի առնելով Ռուսաստանի ու ԱՄՆ առաջարկությունները, որոնք կապված են իրավիճակը կարգավորելու ու այդ երկրում քաղաքացիական խաղաղություն ապահովելու հետ»:



























