Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սեւ ջուր» կոչվող լճի տարածքում կորած տղամարդը հայտնաբերվել է, նա ողջ է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 15.35-ի դրությամբ գետից մետ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկները ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սեւ ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել էր քաղաքացու հագուստ, կասկածվում էր, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել էին:  Դրանք վերսկսվել էին այսօր՝ մարտի 14-ի առավոտյան: